ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է ՈՒկրաինային հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին՝ Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։ Նրա խոսքով՝ Պենտագոնը ՈՒկրաինային նման լիազորություն չի տվել, սակայն, Սահմանադրության համաձայն, Թրամփը երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է, և բոլորը ենթարկվում են նրան:               
 

Ասում են...

Ասում են...
14.09.2010 | 00:00

...թե այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանն օգոստոսին, ՀԱՊԿ-ի գագաթաժողովի օրերին, ջանք ու եռանդ չխնայեց «պատշաճ մակարդակով» ընդունելու Բելառուսի նախագահին, այս հանգամանքը մեծ դժգոհություն առաջ բերեց Ռուսաստանի քաղաքական վերնախավում։ Այդ մասին բավականին կոշտ հայ օլիգարխին տեղեկացրել է նրա մոսկվացի «կուրատորը» և ավելացրել, որ եթե հրավերը կրկնվի, ապա պատասխան միջոցառումները շատ տհաճ կլինեն։ Այս «վերջին նախազգուշացումը» խուճապահար է արել ոչ միայն Ծառուկյանին, այլև քաղաքականության գծով նրա մերձավորներին, որոնք հույս ունեն, որ կրեմլյան աջակցությունը, հակառակ իշխանությունների ցանկությանը, «Բարգավաճ Հայաստանին» կօգնի` շատ տեղեր ապահովելու խորհրդարանական ընտրություններում։

Դիտվել է՝ 2614

Մեկնաբանություններ